Իրաքը դիմել է Իրանին՝ գազի ներկրման ծավալն ավելացնելու խնդրանքով
Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակը հայտարարել է, որ բանակցություններ է վարում իրանական կողմի հետ՝ երկրի էլեկտրակայանների շահագործման համար գազի ներկրումն ավելացնելու համար։
Այս լուրը հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ Ահմադ ալ-Աբադին: Նա ասել է. «Իրանական գազի գինը վճարելուց հետո այս երկրից գազի ներկրման տոկոսը հասել է 45 միլիոն խորանարդ մետրի, սակայն մեր իրական կարիքը. 50-ից 55 մլն խմ է»։
Նշենք, որ Իրաքն անցած հունիսի վերջին որպես գազի պարտք Իրանին վճարել էր 1,6 մլրդ դոլար, որից հետո այդ երկրի արտահանումն Իրաք օրական ավելացել էր 5 մլն խմ-ով։
Իրաքը տառապում է էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խնդրից, և իրաքյան շատ քաղաքներում էլեկտրաէներգիան անընդհատ անջատվում է, հատկապես ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի։