Pegasus լրտեսական ծրագրերի արտադրությամբ զբաղվող սիոնիստական ընկերությունը կործանման եզրին է
Սիոնիստական ռեժիմի Pegasus- լրտեսական ծրագիրն արտադրող ընկերույունը հայտնվել է կործանման եզրին՝ կուտակված պարտքերի և բազմաթիվ երկրներից ստացված բողոքների պատճառով։
Ըստ Ալ-Ջազիրա գործակալության՝ սիոնիստական կիբերհարձակումների NSO ընկերությունը և Pegasus լրտեսական ծրագրաշարի արտադրողը, լրտեսական ծրագրերի օգտագործման և բջջային հեռախոսները կոտրելու պատճառով, բախվել է միջազգային ընկերությունների և բազմաթիվ երկրների բողոքներին և գտնվում է փլուզման եզրին։
Սիոնիստական NSO ընկերությանը սպառնում է 500 միլիոն դոլարի հասնող պարտքը, ինչի պատճառով էլ պաշտոնից զրկվել է ընկերության գլխավոր տնօրեն Շալիո Ջոլիոն, իսկ նրա փոխարեն նշանակվել է Յարոն Շոհաթը։
Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց նաև սիոնիստական Pegasus լրտեսական ծրագիրը; Ավելի քան 17 մեդիա կազմակերպությունների համապարփակ հետազոտության հիման վրա սիոնիստական NSO ընկերության ստեղծած Pegasus հայտնի լրտեսական ծրագիրը օգտագործվել է հարյուրավոր լրագրողների, քաղաքական և հասարակական ակտիվիստների և քաղաքական գործիչների բջջային հեռախոսները լրտեսելու համար ողջ աշխարհեում: