«Հաշդ ալ-Շաաբի»-ի անվտանգության միջոցառումները ամերիկյան հարձակմանը հակադարձելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i180352-Հաշդ_ալ_Շաաբի_ի_անվտանգության_միջոցառումները_ամերիկյան_հարձակմանը_հակադարձելու_համար
Հինգշաբթի օրը, «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ կազմակերպությունն անվտանգության արտակարգ միջոցներ է ձեռնարկել և կպատասխանի ամերիկյան ցանկացած հարձակման։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2022 18:11 Asia/Tehran
  • «Հաշդ ալ-Շաաբի»-ի անվտանգության միջոցառումները ամերիկյան հարձակմանը հակադարձելու համար

Հինգշաբթի օրը, «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ կազմակերպությունն անվտանգության արտակարգ միջոցներ է ձեռնարկել և կպատասխանի ամերիկյան ցանկացած հարձակման։

Հինգշաբթի օրը, Ալ-Մաալումեհ գրծակալության հաղորդմամբ, «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության անվտանգության աղբյուրը հայտարարել է.«Ամերիկյան կործանիչների և ԱԹՍ-ների թռիչքներից հետո «Հաշդ ալ-Շաաբի»-ի ուժերը անվտանգության միջոցներ են ձեռնարկել Ալ-Անբար նահանգի արևմտյան հատվածում մինչև Սիրիայի հետ սահմանը»։

Աղբյուրը հավելել է.«Այս միջոցները ձեռնարկվել են ամերիկյան ուղղաթիռների կողմից սիրիական դիրքերի ռմբակոծությունից մի քանի ժամ անց»։

Անվտանգության աղբյուրի ասելով.«Հաշդ ալ-Շաաբիի ուժերը ներկա են իրենց բոլոր դիրքերում, սակայն նրանք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում անսպասելի իրադարձությունները կանխելու համար»։

Այս զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ ամերիկյան բանակի երկու ռազմաբազաներ երեկ երեկոյան հրթիռակոծվել են Սիրիայի արևելքում գտնվող «Ալ-Օմար» նավթային և Կոնիկո գազային հանքավայրերում։