Պակիստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 1208-ի
(last modified Fri, 02 Sep 2022 13:02:45 GMT )
Սեպտեմբեր 02, 2022 17:32 Asia/Tehran
  • Պակիստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 1208-ի

Պակիստանում հեղեղումների զոհ Է դարձել 1208 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած Է համարվում 6082 մարդ:

Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին:

Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը բարձրացել Է ռեկորդային առատ մուսոնային անձրեւների եւ Հիմալայներում սառցադաշտերի հալչելու պատճառով: Պակիստանի իշխանություններն այդ երեւույթների պատճառը համարում են գլոբալ տաքացումը, նշում Է AP գործակալությունը: Նրանց կարծիքով, իրադրությունը 2022 թվականին ավելի վատ Է, քան 2010 թվականին, երբ հեղեղումների պատճառով զոհվել Է 1,7 հազար մարդ: