Իրաքյան բանակը Էլ-Ֆալուջայի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18130-Իրաքյան_բանակը_Էլ_Ֆալուջայի_բնակիչներին_կոչ_է_արել_լքել_քաղաքը
Իրաքյան բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը. տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Իրաքի պետական հեռուստաընկերության հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2016 11:47 Asia/Tehran
  • Իրաքյան բանակը Էլ-Ֆալուջայի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը

Իրաքյան բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը. տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ Իրաքի պետական հեռուստաընկերության հղումով:

Նշվում է, որ զինվորականները Էլ Ֆալուջայում գտնվող քաղաքացիներին խնդրել է ցանկացած պահին պատրաստ լինել քաղաքը գաղտնի երթուղով լքելուն: Դրա մասին հաղորդվելու է ավելի ուշ:

Ենթադրաբար այդ հայտարարությունը նշանակում է, որ Իրաքի բանակը պատրաստվում է քաղաքի ազատագրմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլ-Ֆալուջայի արվարձանում ոչնչացվել էր ԻՊ-ի հաղորդակցության և կապի ղեկավարը: