Գործարկվել է Աֆղանստան-Չինաստան երկաթուղին
Շահագործման է հանձնվել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Չինաստանի հետ Աֆղանստանի տնտեսական միջանցքի առաջին գնացքը: 12 կոնտեյների բեռնվածքը գնացքով մուտք է գործել Աֆղանստանի և Ուզբեկստանի միջև գտնվող Հեյրաթանի սահմանային քաղաք։
Քանի որ Աֆղանստանը ցամաքով շրջապատված երկիր է և դեպի ազատ ջրեր ելք չունի, նրան անհրաժեշտ է հարևան երկրների համագործակցությունը ներմուծման և արտահանման համար: Այդ պատճառով այս երկիրը, Իրանի և Հնդկաստանի համագործակցությամբ և Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի զարգացմամբ, մտադիր է իր արտահանումների ու ներմուծումների մի մասն իրականացնել այս ճանապարհով:
Աֆանստանի ԱՎԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ Աֆղանստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Չինաստանի միջև տնտեսական միջանցքի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, այսօր առաջին առևտրային գնացքը ժամանել է Աֆղանստանի սահմանամերձ Հեյրաթան քաղաք։ Միջանցքի բացումը կատարվել է Բալխի և Չինաստանի պաշտոնյաների մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ:
Բալխի նահանգապետ՝ Ղոդրաթոլլահ Աբու Համզեն արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Այս տնտեսական միջանցքը կենսական նշանակություն ունի Աֆղանստանի ժողովրդի համար»: