Սիրիայի բանակը փակել է ամերիկացիների ճանապարհն ու ստիպել հետ վերադառնալ
Հոկտեմբեր 01, 2022 04:44 Asia/Tehran
Սիրիայի բանակը փակել է ամերիկացիների ճանապարհն ու ստիպել հետ վերադառնալ:
Սիրիայի զինվորները Ալ Հասաքայում փակել են ամերիկյան ռազմական շարասյան ճանապարհը։ Շարասյունը, որը բաղկացած էր զրահամեքենաներից, փորձում էր Ալ-Սիբատ գյուղով գնալ Թալ Բարաք, սակայն ստիպված է եղել հետ վերադառնալ:
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկրի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ուժերը և նրանց կից ուժերը այլ նպատակ չունեն, քան երկրի նավթը թալանելը և պետք է հեռանան այս տարածքից։
2017թ. երբ ԱՄնի ռազմական թև ԻԼԻՊ-ը Սիրիայում պարտվեց, ամերիկյան ուժերը ուղղակիորեն փոխարինեցին ահաբեկիչներին ու սկսեցին նարցն փոխարեն թալանել երկրի նավթը:
Պիտակ