Եմեն. Զինադադար չի լինի, քանի դեռ Եմենի ժողովրդի իրավունքները չեն ապահովվել
Եմենի ազգային փրկության կառավարության վարչապետը Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիային և ՄԱԿ-ին մեղադրել է Եմենում հրադադարի տապալման մեջ։
«Ալ Մասիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ, Սանայում Ազգային փրկության կառավարության վարչապետ Աբդուլազիզ բեն Հաբթուրն արձագանքելով Եմենում հրադադարի չերկարաձգման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանն ասել է.«Անվտանգության խորհրդի հայտարարությունը անպատասխանատու և անընդունելի է և արտացոլում է ագրեսոր Սաուդյան կոալիցիայի տեսակետը»:
Բեն Հաբթուրն ընդգծել է, որ Եմենում հրադադարի տապալման համար պատասխանատու են ագրեսոր Սաուդյան կոալիցիայի անդամ երկրները, ՄԱԿ-ն իր թույլ գործունեությամբ և այդ կազմակերպության Եմենի հարցերով հատուկ բանագնացը և միջազգային շրջանակներն իրենց երկստանդարտ մոտեցումներով։
Եմենի ազգային փրկության կառավարության վարչապետն ասել է. «Եմենի ժողովրդի շահերը քննարկման ու բանակցության ենթակա չեն: Հավասարումը փոխվել է, և զինադադար չի լինի, քանի դեռ Եմենի ժողովրդի իրավունքները չեն ապահովվել»: