Հոկտեմբեր 13, 2022 18:17 Asia/Tehran
  • Սաուդյան ագրեսոր կոալիցիան  առգրավել է Եմեն 
 վառելիք տեղափոխող  երկու նավեր

Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիան գրավել է Եմեն վառելիք տեղափոխող երկու նավեր։

Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ ագրեսիայից և այս երկրից միլիոնավոր բարել նավթ գողանալուց բացի, գրավելով Եմեն վառելիք տեղափոխող նավերը այս աղքատ երկրում ստեղծել է նավթի և վառելիքի պակասի ճգնաժամ:

 «Ալ Մասիրա»-ի հաղորդման համաձայն, Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիայի առգրավված երկու նավերը ՄԱԿ-ից ստացել են անհրաժեշտ թույլտվություններ և կատարվել են անհրաժեշտ ստուգումներ։

Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է, որ Եմենում գրավված նավերի թիվը հասել է 4-ի՝ հավելելով, որ ագրեսոր Սաուդյան կոալիցիան և ՄԱԿ-ը լիովին պատասխանատու են ծովահենության շարունակման և Եմենի նավթամթերքի բռնագրավման համար։

 

Պիտակ