Քաթարը նշել է, թե որն է նավթի «արդարացի» արժեքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18475-Քաթարը_նշել_է_թե_որն_է_նավթի_արդարացի_արժեքը
Նավթի մեկ բարելը պետք է առնվազն 65 դոլար արժենա, որպեսզի ներդրումներ բերի տվյալ ոլորտ և երաշխավորի հետագա մատակարարումները: Նման կարծիք է հայտնել Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բին Սալեհ ալ-Սադան:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 24, 2016 15:46 Asia/Tehran
  • Քաթարը նշել է, թե որն է նավթի «արդարացի» արժեքը

Նավթի մեկ բարելը պետք է առնվազն 65 դոլար արժենա, որպեսզի ներդրումներ բերի տվյալ ոլորտ և երաշխավորի հետագա մատակարարումները: Նման կարծիք է հայտնել Քաթարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բին Սալեհ ալ-Սադան:

Ինչպես փոխանցում է The New York Times-ը` քաթարցի նախարարը, որը ներկա պահին ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) նախագահն է, չի բացառել նաև նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունների վերսկսումը` խոշորագույն արտահանողների մասնակցությամբ:

Ալ-Սադան նախազգուշացրել է, որ 2014-ից ի վեր շարունակվող գնանկման հետևանքով վտանգ է առաջացել հետագա մատակարարումների համար:

«Նավթային շուկան վերականգնվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով: Բարեբախտաբար, հիմնարար գործոնները ցույց են տալիս, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ», - ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը արդեն փորձ արվել է սառեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն վերջին պահին Սաուդյան Արաբիան հրաժարվել է միանալ համաձայնագրին` այդ որոշումը բացատրելով բանակցություններին իր տարածաշրջանային մրցակցի` Իրանի բացակայությամբ: tert.am

tert.am

24/5/2016