Սիրիայում ամերիկացիների կողմից գրավված նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել
Հոկտեմբեր 23, 2022 08:04 Asia/Tehran
ԶԼՄ-ները հայտնել են Դեյր Զորի արևելքում գտնվող, ամերիկյան ուժերի կողմից օկուպացված Ալ-Օմար նավթային հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին:
Ալ-Օմարը Սիրիայի ամենամեծ նավթահանքն է, որտեղ գտնվում է ամերիկյան ամենամեծ բազան։ Սիրիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել է, որ այդ երկրում ամերիկացի զինվորների ներկայությունն անօրինական է։
«Ալ-Մայադին» լրատվական ալիքը շաբաթ օրը հաղորդել է, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Օմարի նավթահանքում, որտեղ տեղակայված է ամերիկյան ուժերի բազան։
Առայժմ պայթյունի պատճառը պարզված չէ։
Նշվում է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը մի քանի հրթիռներով թիրախավորել է ամերիկյան ուժերի շտաբը։
Պիտակ