Պենտագոնը թաքցրել էր Եմենի կողմից ամերիկյան ավիաբազայի վրա իրականացված հարձակման փաստը
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանել են, որ 2022 թվականի հունվարին ԱՄԷ-ում գտնվող Ալ-Դաֆրա ավիաբազայի վրա հրթիռային հարձակում է իրականացել:
Չորեքշաբթի օրը Եմենի «Ալ-Բավաբա Ալ-Ախբարիա» կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ իշխանությունները, ընդունելով, որ այդ հրթիռային հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 17-ին, փորձել են այս իրադարձությունը թաքցնել հասարակական կարծիքից։
Հաղորդման համաձայն՝ այս հրթիռային հարձակումն իրականացվել է Եմենի ուժերի կողմից, և արձակված հրթիռներն անցել են ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանի միջով, և թիրախավորել են ԱՄԷ-ում գտնվող Ալ-Դաֆրա բազան։
Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ եմենական հրթիռները ճշգրիտ խոցել են Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան գլխավոր ռազմակայաններից մեկում նախատեսված թիրախները։
Եմենից արձակված հրթիռներից մեկը թիրախ է դարձրել ամերիկյան ռազմաբազայի մոտ գտնվող նավթային օբյեկտը։