Սիոնիստները վախենում են մեկնել Կատար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187076-Սիոնիստները_վախենում_են_մեկնել_Կատար
Ղոդսի օկուպացիոն ռեժիմը զգուշացրել է իր ֆուտբոլի հանդիսատես քաղաքացիներին Կատար մեկնելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2022 13:27 Asia/Tehran
  • Սիոնիստները վախենում են մեկնել Կատար

Ղոդսի օկուպացիոն ռեժիմը զգուշացրել է իր ֆուտբոլի հանդիսատես քաղաքացիներին Կատար մեկնելու կապակցությամբ։

«Ալ-Ալամ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ղոդսի օկուպանտ ռեժիմն զգուշացրել է իր քաղաքացիներին Կատար մեկնելու կապակցությամբ, քանի որ աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը պաշտոնապես չի ճանաչում Իսրայելը։

Սիոնիստական ​​ռեժիմը ակնկալում է 15-25 հազար մարդ օկուպացված տարածքներից կմեկնի Դոհա 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար:

Թել Ավիվից դեպի Դոհա ուղիղ չվերթների թույլտվություն դեռ չեն տվել, իսկ ուղևորներն անորոշ վիճակում են։

Սիոնիստական ռեժիմի մի դիվանագետ պնդում է, որ ուղևորների մեկնուումը Կատար ուղղված է հարաբերությունների կարգավորմանը, սակայն նրանց ժամանակավոր վիզա է տրվել,իսկ Կատարը հայտարարել է, որ այդ քայլը  ոչ մի կերպ ուղղված չէ հարաբերությունների կարգավորմանը։

Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնությունը  մեկնարկում է կիրակի  նոյեմբերի 20-ին Կատար-Էկվադոր խաղով։