Ասադ. Պատերազմ հրահրելը Արևմուտքի գերիշխանությունը շարունակելու գործիք է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187590-Ասադ._Պատերազմ_հրահրելը_Արևմուտքի_գերիշխանությունը_շարունակելու_գործիք_է
Սիրիայի նախագահն ասել է, որ Արևմուտքը շարունակում է գոյատևել պատերազմ հրահրող քաղաքականությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2022 18:19 Asia/Tehran
  • Ասադ. Պատերազմ հրահրելը Արևմուտքի գերիշխանությունը շարունակելու գործիք է

Սիրիայի նախագահն ասել է, որ Արևմուտքը շարունակում է գոյատևել պատերազմ հրահրող քաղաքականությամբ։

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բելառուսի վարչապետ Ռոման  Գոլովչենկոն  հինգշաբթի օրը այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ՌԴ նախագահի ուղերձը փոխանցել նրան։

Սիրիայի նախագահն այս հանդիպմանն ասել է.« Բելառուսը Եվրոպայում իր ռազմավարական դիրքի և անկախության պատճառով է թիրախավորվել։ Արևմուտքը նույնպես որդեգրել է պատերազմական քաղաքականություն՝ իր գոյությունը շարունակելու համար: Եթե ​​այս պատերազմները դադարեն, Արևմուտքի հեգեմոն համակարգը կփլուզվի»:

Նշելով, որ Սիրիայի հետ համագործակցության ոլորտները սահմանափակ չեն, Բելառուսի վարչապետը հույս է հայտնել, որ գործունեության ու աշխատանքի ոլոտները կընդլայնվեն։

Ռոման  Գոլովչենկոն  հայտարարել է, որ ձևավորվում են նոր կոալիցիաներ և ընդգծել, որ Արևմուտքի հարձակումներն ուղղված են այս երկրում իրավիճակի վատթարացմանն ու տնտեսական գործունեության դադարեցմանը։