Սաուդցի փորձագետը նշել է, որ Ռիադ-Պեկին համագործակցությունը կարևոր սկիզբ է
Դեկտեմբեր 09, 2022 12:22 Asia/Tehran
Խստորեն քննադատելով տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, սաուդցի փորձագետը նշել է. «Վաշինգտոնը մտածում է միայն սեփական շահերի մասին»:
Sputnik-ին տված հարցազրույցում, Վայդի Ալ-Քուլաիթին՝ անդրադառնալով Չինաստանի նախագահի Ռիադ կատարած այցի ընթացքում արաբական երկրների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք հանդիպումներին, ասել է. «Չինաստանը փորձում է «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակում շուկայավարության միջոցով բարելավել իր հեղինակությունն արաբական աշխարհում և ամրապնդել հարաբերությունները Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների հետ»։
Նա հավելել է, որ Չինաստանի ու արաբական երկրների միջև «անվերապահ» համագործակցությունն ակնհայտ է։
Պիտակ