ԱՄՆ-ն և Եվրոպան խորացնում են ճգնաժամը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189742-ԱՄՆ_ն_և_Եվրոպան_խորացնում_են_ճգնաժամը_Սիրիայում
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ասել է.« ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան խոչընդոտում են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2022 12:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Եվրոպան խորացնում են ճգնաժամը Սիրիայում

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչն ասել է.« ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան խոչընդոտում են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը»։

«Ալ-Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բասամ Սաբբաղը քննադատելով Սիրիայի դեմ դաժան պատժամիջոցներն ասել է.«Առանց Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման, Անվտանգության խորհրդի նիստերի անցկացումն ապարդյուն է»:

Սիրիայում իրավիճակի վերանայման նպատակով Անվտանգության խորհրդի նիստում Բասամ Սաբբաղը մեղադրել է ԱՄՆ-ին, Բրիտանիային և Ֆրանսիային սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը խոչընդոտելու մեջ և անհիմն համարել Արևմուտքի կողմից հակասիրիական պատժամիջոցներում  բացառություն անելու մասին պնդումները։

Անդրադառնալով, որ սիրիական հարստության թալանը շարունակվում է, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչը մեղադրել է Թուրքիային երկրում ահաբեկչությանն աջակցելու մեջ։