Պաղեստինյան իսլամական ջիհադ. 2022 թվականը պետք է անվանել դիմադրության տարի
Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժման ղեկավարներից մեկն ասել է, որ 2022 թվականն անկասկած պետք է բնութագրել որպես պաղեստինյան դիմադրության տարի։
«Պաղեստին Ալ-Յում»-ի հաղորդման համաձայն՝ Պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման առաջնորդ Ահմադ ալ Մոդալալը ընդգծել է.-«Պաղեստինյան այս շարժումը դարձավ կարևոր շարժում 2022 թվականին՝ միասնության պատերազմի միջոցով, իսկ սիոնիստ թշնամին չնայած մեծ թվով զոհեր խլեց այս շարժումից,սակայն չհաջողեց քայքայել Իսլամական ջիհադը»:
Իսլամական ջիհադի այս պաշտոնյան ընդգծել է, որ Ջենինի գումարտակը ապացուցել է, որ հնարավոր չէ կանգնեցնել դիմադրությունը Հորդանան գետի արեւմտյան ափին, և որ այդ հակամարտությունը շարունակական է լինելու։
Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժումը և այս շարժմանը կից գումարտակները բազմիցս ընդգծել են, որ սիոնիստական օկուպացիայի դուրսբերումը Ջենին ճամբարից երբեք չի լինի այնպես, ինչպես իրենք են ցանկանում, և իրենք ծանր գին են վճարելու սեփական հիմարության համար։