Ալ-Նաղաբ բանտի վրա հարձակված սիոնսիտ զինվորները ծեծել են պաղեստինցի բանտարկյալներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191536-Ալ_Նաղաբ_բանտի_վրա_հարձակված_սիոնսիտ_զինվորները_ծեծել_են_պաղեստինցի_բանտարկյալներին
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ Ալ-Նաղաբ բանտի վրա հարձակված սիոնիստ զինվորները ծեծել են պաղեստինցի բանտարկյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 07:50 Asia/Tehran
  • Ալ-Նաղաբ բանտի վրա հարձակված սիոնսիտ զինվորները ծեծել են պաղեստինցի բանտարկյալներին

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ Ալ-Նաղաբ բանտի վրա հարձակված սիոնիստ զինվորները ծեծել են պաղեստինցի բանտարկյալներին:

«Ալ-Ահդ» գործակալությունը, հղում անելով պաղեստինյան ռազմագերիների «Վեյդ» ասոցիացիային, հաղորդում  է. «Ալ-Նաղաբ բանտում իրավիճակը ծայրահեղ լարված է՝ սիոնիստ զինվորների հարձակման և պաղեստինցի բանտարկյալներին ճնշելու պատճառով»։
Հայտարարության մեջ ասված է, որ հարձակման ժամանակ բանտի տնօրինությունը փակել է բոլոր մուտքերը՝ հնչեցնելով տագնապի ազդանշաններ: Իսկ բանտարկյալներին ծեծելու համար ժամանել են հատուկ ստորաբաժանումներ»:   
Երեկ Սիոնիստական ռեժիմի  Մաջդո  բանտի պաշտոնյաներն «Իսլամական ջիհադ» շարժման բանտարկյալների ղեկավար կոմիտեի անդամ  Աբդ Օբեյդին տեղափոխել են Ջալբոա  բանտի մենախուց, իսկ բանտարկյալներին արգելել հանդիպել իրենց ընտանիքների հետ։
Ռեժիմի ներքին անվտանգության նորանշանակ նախարար և «Օսամա Յեհուդիտ» ծայրահեղական կուսակցության ղեկավար  Իտմար Բեն Գուերը, վերջերս Նաֆհա բանտ կատարած այցի ժամանակ հրամայել էր խիստ միջոցներ ձեռնարկել պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ։