Սիրիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտն ԱՄՆ-ի հերթական հանցագործությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191728-Սիրիայում_էլեկտրաէներգիայի_դեֆիցիտն_ԱՄՆ_ի_հերթական_հանցագործությունն_է
Սիրիայում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակն այնքան է բարդացել, որ Դամասկոսը՝ որպես Սիրիայի մայրաքաղաք, ամբողջ օրվա ընթացքում ընդամենը վեց ժամ էլեկտրաէներգիա ունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել այս երկրի բնակիչների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 12:54 Asia/Tehran
  • Սիրիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտն ԱՄՆ-ի հերթական հանցագործությունն է

Սիրիայում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակն այնքան է բարդացել, որ Դամասկոսը՝ որպես Սիրիայի մայրաքաղաք, ամբողջ օրվա ընթացքում ընդամենը վեց ժամ էլեկտրաէներգիա ունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել այս երկրի բնակիչների համար։

ԻՌՆԱ-ի շաբաթ օրվա հաղորդման համաձայն՝ Սիրիայի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ է, այն աստիճան, որ նրանք 24 ժամվա ընթացքում ունեն ընդամենը մեկից երկու ժամ էլեկտրաէներգիա:

Դա այն դեպքում,երբ Սիրիայի կառավարությունն Իրանի Իսլամական Հանրապետության և հատկապես «Mapna» ընկերության օգնությամբ փորձում է  էլեկտրակայան կառուցելով և արտադրությունն ավելացնելով ,հաղթահարել այս խնդիրը, սակայն չնայած Mapna ընկերության մասնագետների ջանքերին, մինչ այժմ Սիրիայում էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը շարունակվում է և  վառելիքի  դեֆիցիտն այն խնդիրներից է, որը Սիրիայում էլեկտրաէներգիայի պակասի պատճառ է դարձել։

Ի դեպ  Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Ղեսան ալ-Զամելն ասել է. «Արևմուտքի պատժամիջոցները երկրում էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ նվազման պատճառ են դարձել»։

Ոչ վաղ անցյալում, Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարարը այդ երկրում էլեկտրաէներգիայի արտադրության ներկա և անցյալ պայմանների մասին ասել էր,-«Սիրիայի էլեկտրամատակարարման ցանցի ավելի քան 50 տոկոսը  ոչնչացվել է ահաբեկիչների և նրանց աջակիցների կողմից (պարտադրված պատերազմի հետևանքով)»։