Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում
Հուլիս 04, 2023 10:29 Asia/Tehran
Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ժամը 23:31-ին Ադրբեջանի Խաչմազի շրջանում 10 կմ խորության վրա: Զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Խաչմազի երկրաշարժի հետցնցումները զգացվել են Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի որոշ շրջաններում։
Իրանից բացի այս երկրաշարժը զգացվել է նաև Թուրքմենստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում։
Խաչմազը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ Կասպից ծովի արևմտյան ափին և սահմանակից է Ռուսաստանի Դաղստանին։
Պիտակ