Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202426-Հզոր_երկրաշարժ_է_տեղի_ունեցել_Ադրբեջանում
Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 04, 2023 10:29 Asia/Tehran
  • Հզոր երկրաշարժ  է տեղի ունեցել Ադրբեջանում

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ժամը 23:31-ին Ադրբեջանի Խաչմազի շրջանում 10 կմ խորության վրա: Զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Խաչմազի երկրաշարժի հետցնցումները զգացվել են Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի որոշ շրջաններում։

Իրանից բացի այս երկրաշարժը զգացվել է նաև Թուրքմենստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում։

Խաչմազը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ Կասպից ծովի արևմտյան ափին և սահմանակից է Ռուսաստանի Դաղստանին։