Ռուսաստանի ռազմանավերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի թաքստոցին
Ի պատասխան Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումներին՝ Ռուսաստանի ռազմանավերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են այս ահաբեկչական խմբավորման թաքստոցներից մեկը։
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ափերին խարսխված ռուսական ռազմանավերը Հոմսի և Համայի անապատներում հրթիռներով թիրախ են դարձրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման թաքստոցները,ընդորում այս երկու անապատների միջև գտնվող այս ահաբեկչական խմբավորման թաքստոցներից մեկը երեկ գիշեր ամբողջությամբ ոչնչացվել է:
Ի դեպ ռուսական աղբյուրներն ընդգծել են, որ ԱՄՆ-ն նոր աջակցություն է ցուցաբերել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը Սիրիայի արևելյան և հյուսիս-հարավ արևելյան հատվածներում։

Վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ները հայտնել են Սիրիայի տարբեր շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների սրման մասին։
2023 թվականի օգոստոսի 1-ին Սիրիայի կառավարությանը պատկանող նավթային շարասյունը Հոմսի նավթավերամշակման գործարան մեկնելու ճանապարհին, երկրի հյուսիսային հատվածում հարձակման ենթարկվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից, և ահաբեկչական խմբավորումը պայթեցրեց չորս տանկեր։
Այս հարձակումից մի քանի օր առաջ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը երկու հարձակում էր իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Ալ-Սեյեդե Զեյնաբ» շրջանում, ինչի հետևանքով վեց մարդ նահատակվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։

ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչները վերջին օրերին նախապես ծրագրված դարանակալման ժամանակ հարձակվել են նաև սիրիացի զինվորներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 10-ը վիրավորվել են:
Սիրիայում ԱՄՆ ռազմական թեւ համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կրած պարտությամբ (2017թ. նոյեմբեր) ամերիկյան ուժերը ուղղակիորեն փոխարինեցին այս ահաբեկչական խմբավորմանը և հենց այդ ժամանակից ի վեր սկսեցին ԻԼԻՊ-ի փոխարեն արդյունահանել և գողանալ սիրիական նավթը:
2011 թվականից իվեր Սիրիայի կառավարությունն այն դեպքում է պայքարում է ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների դեմ, երբ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով օկուպացրել է այդ երկրի տարածքի մի մասը քրդական շրջաններում։
Ռուսաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը այն երկրներից էին, որոնք ելնելով իրենց քաղաքական ու անվտանգային սերտ հարաբերություններից շտապեցին օգնելու Դամասկոսի օրինական կառավարությանը և վերջինիս խորհրդատվական օգնություն ցուցաբերելով ահաբեկիչներից մաքրեցին երկրի տարածքի մեծ մասը։