Սիոնիստները ռմբակոծել են Գազայից հեռացող պաղեստինցիների շարասյունը
Սիոնիստական ռեժիմի Իսրայելական ռմբակոծիչները ռմբակոծել են Գազայի հատվածից հեռացող պաղեստինցիներ տեղափոխող բեռնատարների շարասյունը:
Սիոնիստական ռեժիմի ռմբակոծիչները հարձակվել են Գազայի հատվածը լքող պաղեստինցիներ տեղափոխող բեռնատարների շարասյան վրա: Նահատակվել է ավելի քան 70 պաղեստինցի:
Այս հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի ռմբարկու կործանիչների այս վայրագ հարձակումը տեղահանված բեռնատարների վրա, որոնք շարժվում էին դեպի Գազայի հատվածի հարավ, տեղի է ունեցել այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն ավելի վաղ Գազայի խաղաղ բնակիչներին կոչ էր արել ռմբակոծությունների չենթարկվելու համար այդ տարածքից տեղափոխվել Գազայի հարավային հատված:
Պաղեստինի Առողջապահության նախարարության զեկույցում ասվում է, -«Սիոնիստական ռեժիմը բացի անկանոն և դաժան հարձակումներից, նաև ամբողջապես պաշարել է Գազայի հատվածը և այդ տարածքի բնակիչներին զրկել է ջրից, լույսից, սննդից ու վառելիքից,նրանց դատապարտելով հավաքական պատժի»:
Այսօր առավոտյան Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը այսօր առավոտյան տեղեկացնելով Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետաևնքով պաղեստինցի նահատակների թվի աճի մասին, հայտարարել է,-«Պաղեստինցի նահատակների թիվը հասել է 2329-ի, իսկ վիրավորներինը՝ 9024-ի»։ .