Սիոնիստները սպիտակ ֆոսֆորով զինամթերք են օգտագործել Գազայի խաղաղ բնակիչների դեմ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է ապացույցները, որ Սիոնիստական ռեժիմը «սպիտակ ֆոսֆորով» զինամթերք է կիրառել Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ։
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումներին ի պատախան Պաղեստինի իսլամական դիմադրության «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող անսպասելի գործողությունից հետո Amnesty International-ը հաստատեց ապացույցները, որ օկուպանտները սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք են օգտագործել Գազայի հատվածի խաղաղ բնակիչների դեմ:
Լաբորատոր արդյունքները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիների դեմ սպիտակ ֆոսֆոր է օգտագործում։
Այս լաբորատորիան, որը հաստատել է Գազայի նավահանգստի և մոտակա հյուրանոցների վրա հարձակումների տարբեր տեսանկյուններից արված պատկերները, հրապարակել է նաև արբանյակային պատկերներ այն վայրերից, որոնք հարձակման թիրախ են դարձել։
Միջազգային օրենքների համաձայն՝ սպիտակ ֆոսֆորի առաջացրած ծուխը, որն արգելված է օգտագործել հիմնականում քաղաքացիական բնակչություն ունեցող տարածքներում, հանգեցնում է թոքերի և շնչառական օրգանների անմիջական վնասվածքների և, ի վերջո, շնչահեղձության։