Իսրայելը ռմբակոծել է Գազայի ուղղափառ եկեղեցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207826-Իսրայելը_ռմբակոծել_է_Գազայի_ուղղափառ_եկեղեցին
Գազայի բապտիստական հիվանդանոցի վրա իրականացրած հարձակումից հետո, Իսրայելն այս անգմա հարձակում է իրականացրել ուղղափառ եկեղեցու շենքի վրա, որի հետևանքով նահատակվել ու վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հոկտեմբեր 20, 2023 07:15 Asia/Tehran

Գազայի բապտիստական հիվանդանոցի վրա իրականացրած հարձակումից հետո, Իսրայելն այս անգմա հարձակում է իրականացրել ուղղափառ եկեղեցու շենքի վրա, որի հետևանքով նահատակվել ու վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ:

Լուրը հայտնել է Գազայի Պաղեստինի ՆԳ-ն, հավելելով, որ ռմբակոծության հետևանքով ուղղափառ եկեղեցու շենքը փլուզվել է։

ՀԱՄԱՍ շարժմանը կից «Ալ-Աղսա» ցանցի հետ զրույցում ականատեսները նշել են, որ շենքի ռմբակոծության ժամանակ ներսում եղել է  ավելի քան 200 մարդ:

Ալ-Զահրա քաղաքում իսրայելական կործանիչները ռմբակոծել են 10 բնակելի շենք:

Իսրայելը շարունակում է ռմբակոծել բնակելի թաղամասերը, սպանելով ու վիրավորելով պաղեստինցիներին:

Եկեղեցին, որը Իսրայելը ռմբակոծել է երեկ երեկոյան, 1500 տարեկան էր և աշխարհի երրորդ ամենահին եկեղեցին։ Այն վերապրել էր 200 տարվա խաչակրաց արշավանքները և կայսրությունների փլուզումը:

Որոշ տվյալներով՝ եկեղեցում ապաստան էր գտել շուրջ 1000 մարդ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ էին: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ նահատակվել են։