Գազայում բժիշկները ստիպված են վիրահատել առանց անզգայացման. «Բժիշկներ առանց սահմանների»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208002-Գազայում_բժիշկները_ստիպված_են_վիրահատել_առանց_անզգայացման._Բժիշկներ_առանց_սահմանների
Գազայի հատվածում բժիշկները ստիպված են առանց անզգայացման վիրահատել Իսրայելի ավիահարվածների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 23, 2023 13:15 Asia/Tehran
  • Գազայում բժիշկները ստիպված են վիրահատել առանց անզգայացման. «Բժիշկներ առանց սահմանների»

Գազայի հատվածում բժիշկները ստիպված են առանց անզգայացման վիրահատել Իսրայելի ավիահարվածների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։

Այս մասին հայտարարել է Երուսաղեմում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելության ղեկավար Լեո Կանսը։

Նրա խոսքով՝ բժիշկները ստիպված են «վիրահատություններ կատարել առանց ցավազրկող նյութերի և մորֆինի ճիշտ չափաբաժնի»։

«Ցավոք, վիրավորների մեջ շատ երեխաներ կան: Ես զրուցել եմ մեր բժիշկներից մեկի հետ, որը նախորդ օրն ընդունել է 10-ամյա հիվանդի՝ մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքներով, սակայն  ցավազրկող չի ունեցել»,- ասել է նա CNN-ին:

Կանսը նշել է, որ բացի անզգայացնող դեղամիջոցներից, Գազայի հատվածի բժիշկներին անհրաժեշտ են առաջին օգնության և վիրաբուժական փաթեթներ:

«Ոչ մի պատճառ չկա արգելափակելու բնակչության հասանելիությունը խիստ կարևոր դեղամիջոցներին», - եզրափակել է նա: