ԱԹՍ-ներով հարձակում՝ Սիրիայում ամերիկյան երկու բազաների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208014-ԱԹՍ_ներով_հարձակում_Սիրիայում_ամերիկյան_երկու_բազաների_վրա
Իրաքյան լրատվական մի աղբյուր հայտնել է Սիրիայում ամերիկյան երկու ռազմաբազաների վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2023 14:14 Asia/Tehran
  • ԱԹՍ-ներով հարձակում՝ Սիրիայում ամերիկյան երկու բազաների վրա

Իրաքյան լրատվական մի աղբյուր հայտնել է Սիրիայում ամերիկյան երկու ռազմաբազաների վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման մասին։

Saberin   թելեգրամային ալիքի փոխանցմամբ, Իրաքի Դիմադրությունը  Գազայի Դիմադրության հետ համերաշխություն հայտնելու և  ԱՄՆ-ի աջակցությամբ Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործությունները դատապարտելու  շրջանակում , ԱԹՍ-ներով հարձակվել է ալ-Թանֆում և Ալ-Ռուկբանում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաների վրա։

Մի քանի օր առաջ, ի պատասխան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին և բնակելի թաղամասերի ռմբակոծություններին ու պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանություններին, Իրաքի դիմադրության խմբերը պատրաստակամություն են հայտնել ուղղակիորեն միջնորդել սիոնիստների  հետ առճատակման հարցում և աջակցել  Պաղեստինի Դիմադրությանը:  Նրանք պաշտոնապես միացել են «Ալ-Աղսայի փոթորիկ» ճակատամարտին և վերջին մի քանի օրերին անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարվածներով բազմիցս թիրախավորել են Իրաքի հյուսիսում գտնվող «ալ- Հարիր» և արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ»  ռազմաբազաներում ամերիկացի ուժերի դիրքերը:

Իրաքի Դիմադրությունը արդեն մի քանի օր է,որ  թիրախավորում է նաև Սիրիայում ամերիկացի օկուպանտների ռազմաբազաները: