Ինչո՞ւ է Իսրայելը վախենում Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակումից
Իսրայելի բանակի ռադիոն երկուշաբթի օրը հայտարարեց, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատված ցամաքային ներխուժումը հետաձգելու Վաշինգտոնի խնդրանքին, քանի դեռ ամերիկյան լրացուցիչ ուժեր չեն ժամանել տարածաշրջան։
«Էթեմադ» թերթը գրել է. Այս լուրը հայտարարվել է այն դեպքում, երբ իսրայելական լրատվամիջոցները նախօրեին հայտարարել էին, որ Իսրայելի կաբինետը դա արել է Գազայում գտնվող խաղաղ բնակիչներին ազատ արձակելու դիվանագիտական ջանքերի ակտիվացման շնորհիվ։
Գաղտնիք չէ, որ չնայած Գազայի դեմ պատերազմը թեւակոխել է երրորդ շաբաթը, Իսրայելն այս պատերազմից ոչ մի իրական արդյունքի չի հասել, և հոկտեմբերի 7-ին կրած սարսափելի ու ջախջախիչ պարտության դիմաց, մինչ այսօր, ոչ մի հաղթանակ և ձեռքբերում չի գրանցել Գազայի հատված իր զանգվածային ներխուժումից հետո: