Սիոնիստական ռեժիմը ռմբակոծել է Գազայի մանկական հիվանդանոցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i208922-Սիոնիստական_ռեժիմը_ռմբակոծել_է_Գազայի_մանկական_հիվանդանոցը
Գազայի ալ-Ռենտիսի մանկական հիվանդանոցի տնօրենն ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են հիվանդանոցը: Նա հավելել է, որ հարձակումից հետո հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 07:04 Asia/Tehran

Գազայի ալ-Ռենտիսի մանկական հիվանդանոցի տնօրենն ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են հիվանդանոցը: Նա հավելել է, որ հարձակումից հետո հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել:

Գազայի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ Ղադարան նույնպես հաստատել է, որ Ալ-Ռենտիսի մանկական հիվանդանոցը հարձակման է ենթարկվել  Սիոնիստական ռեժիմի կողմից։

Հարձակման հետևանքով զոհերի կամ վիրավորների ճշգրիտ թիվը չի հաղորդվել:

Իսկ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման զոհերի թիվը հասել է 18-ի։

Սիոնիստական բանակը հինգշաբթի կեսօրին հարձակվել է Ջենին քաղաքի վրա, որտեղ հանդիպել է  պաղեստինցի մարտիկների ուժեղ դիմադրությանը։ Այնուհետև ռեժիմը անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել խաղաղ բնակիչների դեմ: