Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Սիոնիստական բանակի վրա
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ հրթիռ է արձակել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող Սիոնիստական ռեժիմի ռազմաբազայի ուղղությամբ։
Ալ-Մայադին ցանցի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի հիվանդանոցների վրա հարձակումներին զուգահեռ, Լիբանանի Հեզբոլլահը հայտարարությամբ է հանդես եկել, որ թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի «Ալ-Ասի» բազան:
Հեզբոլլահի հայտարարության մեջ ասվում է, որ այս հարձակման ժամանակ Սիոնիստական ռեժիմի զինվորականների գտնվելու վայրը ճշգրիտ թիրախավորվել է կառավարվող հրթիռներով և հանգեցրել է զոհերի իսրայելական ուժերի շարքերում:
Այս առնչությամբ սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են նաեւ, որ Լիբանանից մի քանի հակազրահային հրթիռներ են արձակվել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող «Թել Ռամիմ» տարածքի վրա։
Այս հաղորդման համաձայն՝ իսրայելական բանակը հրետանային հարձակումներ է իրականացրել նաեւ Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղությամբ։