Գազայում ժամանակավոր հրադադար է հաստատվել
Նոյեմբեր 24, 2023 07:07 Asia/Tehran
Գազայի պատերազմի 49-րդ օրը՝ այսօր առավոտյան, հաստատվել է քառօրյա հրադադար: Հրադադարը պետք է հաստատվեր հինգշաբթի օրը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով, այն հետաձգվել էր:
Հրադադարի ռեժիմի ընթացքում կողմերը պետ է դադարեցնեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները: Բացի այդ, յուրաքանչյուր իսրայելցի բանտարկյալի դիմաց պետք է ազատ արձակվի 3 պաղեստինցի կին և երեխա։ Քառօրյա հրադադարի ընթացքում ազատ կարձակվի նաև 50 իսրայելցի գերի:
Համաձայնություն է ձեռք բերվել՝ օրական 200 բեռնատար սննդամթերք և բժշկական պարագաներ ուղարկել Գազայի բոլոր շրջաններ։ Բացի այդ, Գազայի հատված այս ընթացքում ամեն օր մուտք կգործի հեղուկ վառելիք տեղափոխող 4 բեռնատար:
Պիտակ