Գազայում նահատակների թիվը հասել է մոտ 15 հազարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209682-Գազայում_նահատակների_թիվը_հասել_է_մոտ_15_հազարի
Գազայում Պաղեստինի ինքնավարության տեղեկատվական գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր նահատակվել է 14854 մարդ, այդ թվում՝ 6150 երեխա և 4000 կին։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 07:39 Asia/Tehran
  • Գազայում նահատակների թիվը հասել է մոտ 15 հազարի

Գազայում Պաղեստինի ինքնավարության տեղեկատվական գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր նահատակվել է 14854 մարդ, այդ թվում՝ 6150 երեխա և 4000 կին։

Ըստ այս հաղորդագրության՝ վիրավորների թիվը հասել է ավելի քան 36 հազարի, ևս  7 հազար մարդ անհետ կորած է, կամ գտնվում է փլատակների տակ։

Ըստ այս հայտարարության՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների մեկնարկից մինչ օրս  1,5 միլիոն մարդ տեղահանվել և անօթևան է մնացել: Հարձակումների հետևանքով 234,000 բնակելի միավոր մասնակի վնասվել է, իսկ 46,000 միավոր ամբողջությամբ ավերվել։

Գրասենյակը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր թիրախավորվել է 266 դպրոց, ամբողջությամբ ավերվել է 67 դպրոց,  վնասվել են 103 կառավարական կենտրոններ և շենքեր, իսկ 88 մզկիթ և 3 եկեղեցի ամբողջությամբ ավերվել է: