Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները սկսել են մուտք գործել Գազայի հատված
https://parstoday.ir/hy/news/west_asia-i209694-Մարդասիրական_օգնություն_տեղափոխող_բեռնատարները_սկսել_են_մուտք_գործել_Գազայի_հատված
Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով սկսել են մուտք գործել Գազայի հատված։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 08:40 Asia/Tehran
  • Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները սկսել են մուտք գործել Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով սկսել են մուտք գործել Գազայի հատված։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Al Qahera News հեռուստաալիքին։

«Օգնությունով բեռնված բեռնատարները սկսել են Գազայի հատված մուտք գործել «Ռաֆահ» անցակետով», - ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Նախատեսվում է, որ այսօր Գազա մուտք կգործի 200 բեռնատար։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով 07։00-ից (երևանյան ժամանակով՝ 09։00) Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև չորսօրյա հրադադարը, որի ընթացքում կողմերը պետք է փոխանակեն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ու Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիներին։

Մինչ այս պահը կողմերը միմյանց չեն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար։