Գազայում զինադադարն ավարտվել է և Իսրայելը վերսկսել է հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i210058-Գազայում_զինադադարն_ավարտվել_է_և_Իսրայելը_վերսկսել_է_հարձակումները
Al-Mayadeen ցանցը հայտնում է, որ Գազայում վերսկսել են Դիմադրության ուժերի և սիոնիստական բանակի միջև մարտերը:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Դեկտեմբեր 01, 2023 06:40 Asia/Tehran
  • Գազայում զինադադարն ավարտվել է և Իսրայելը վերսկսել է հարձակումները

Al-Mayadeen ցանցը հայտնում է, որ Գազայում վերսկսել են Դիմադրության ուժերի և սիոնիստական բանակի միջև մարտերը:

Ըստ այս հաղորդման՝ մարտերն ընթանում են Գազայի հյուսիս-արևմուտքւոմ և Դիմադրության ուժերը դիմակայում են իսրայելական տանկերի հարձակումներին:

Սիոնիստական ռեժիմի խոսնակը պաղեստինյան Դիմադրությանը մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ անտեսելով ռեժիմի կողմից հրադադարի կրկնակի խախտումները և պնդելով, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը՝ հրթիռներ արձակելով գրավյալ տարածքների ուղղությամբ։

Նա հայտարարել է Գազայի հատվածի վրա ռեժիմի  հարձակումների վերսկսման մասին։

Al-Mayadin-ի թղթակիցը հայտնել է, որ Իսրայելը հրետանակոծել է Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները: