Նեթանյահու. Չնայած միջազգային ճնշմանը, մենք շարունակում ենք պատերազմը Գազայում
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չնայած Գազայի հատվածի դեմ ագրեսիան դադարեցնելու միջազգային ճնշմանը, ռեժիմը կշարունակի պատերազմը:
Ռեժիմի 460-րդ զրահատանկային դիվիզիայի ծառայողների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն հայտարարել է. «Խնդրում եմ բոլոր զինվորներին փոխանցել, որ մենք շարունակելու ենք պայքարել մինչև հաղթանակ, և սա միանշանակ է»։
Անդրադառնալով օկուպանտ ուժերի դեմ Դիմադրության ծանր հարվածներին՝ Նեթանյահուն ասել է. «Երեկ մեզ համար շատ դժվար էր: Մենք ամեն օր զոհեր ունենք»:
Սիոնիստական «Հաարեց» թերթը, Նեթանյահուի վարչապետության օրոք Իսրայելի կառավարության գործունեության և Գազայի ժողովրդի դեմ այս ռեժիմի պատերազմի շարունակման առնչությամբ հոդվածում գրել է. «Նեթանյահուն պատերազմի ընթացքում քայքայում է Իսրայելը և վտանգում Վաշինգտոնի հետ դաշինքը»:
Թերթը գրել է, որ ըստ հարցումների՝ Նեթանյահուի ժողովրդականությունը նվազել է: Հոդվածում ասված է. «Ընտրություններում իր շանսերի նվազելուց հետո, Նեթանյահուն հույս ունի իսրայելցիների զայրույթի միջոցով հասնել իր նպատակին»: