ՄԱԿ. Գազան կանգնած է առողջապահական աղետի առջև
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնյան զգուշացրել է, որ առողջապահական համակարգի չգործելու և գերբնակեցման հետևանքով առաջացած հիվանդությունների տարածման պատճառով Գազան կանգնած է առողջապահական աղետի առջև։
Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Լին Հասթինգսը հայտնել է. «Մենք գիտենք, որ Գազայի հատվածում առողջապահական համակարգը փլուզման եզրին է, կամ արդեն փլուզվել է»:
Նա նշել է. «Իսրայելական ռմբակոծություններից փրկվելու համար, Գազայի 2,300 հազար բնակիչների գրեթե կեսն այժմ ապրում է այս տարածքի հարավային հատվածում, ինչը հանգեցրել է առողջապահական ճգնաժամի»:
Օգնության խմբերը և ՄԱԿ-ն ահազանգել են Գազայում վարակիչ հիվանդությունների տարածման մասին։ Երկրի բնակչության 85%-ի ներքին տեղահանությունը կացարաններում և ժամանակավոր բնակավայրերում գերբնակեցման պատճառ է դարձել։
ԱՀԿ-ն հայտարարել է, որ Գազայում գրանցվել է սուր շնչառական վարակների, փորլուծության, ոջիլի, քոսի և այլ վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ։
Իր ձախողումը փոխհատուցելու և Դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու նպատակով, Երուսաղեմն օկուպացրած ռեժիմը ռմբակոծել է Գազայի հատվածի բնակելի, բժշկական և մշակութային տարածքները, ինչի հետևանքով կան վիրավորներ։