Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Գազայից Գոլանի բրիգադի նահանջելու մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211174-Իսրայելական_ԶԼՄ_ները_հաղորդում_են_Գազայից_Գոլանի_բրիգադի_նահանջելու_մասին
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ Գոլանի բրիգադը դուրս է եկել Գազայի հատվածից՝ ուժերը վերակազմավորելու նպատակով։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 07:26 Asia/Tehran
  • Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Գազայից Գոլանի բրիգադի նահանջելու մասին

Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ Գոլանի բրիգադը դուրս է եկել Գազայի հատվածից՝ ուժերը վերակազմավորելու նպատակով։

Որոշումը կայացվել է հատկապես Շուջայե թաղամասում Դիմադրության ուժերի ծանր հարվածների հետևանքով կրած մարդկային կորուստների և վիրավորների թվի պատճառով:  

ԶԼՄ-ները հայտնում են, որ Գոլանի բրիգադը Գազայի հատվածից դուրս է եկել 60 օր շարունակվող մարտերից և մեծ կորուստներ կրելուց հետո։

Գոլանի բրիգադը ռեժիմի բանակի ամենաէլիտար ուժն է, որի հետ սիոնիստ օկուպանտները մեծ հույսեր էին կապում ցամաքային մարտերի ժամանակ։