Սիոնիստական ռեժիմը գողանում է Գազայի նահատակների օրգանները
Դեկտեմբեր 28, 2023 07:01 Asia/Tehran
Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը գողանում է Գազայի նահատակների օրգանները։
Հայտարարության մեջ ասված է. -Նահատակների մարմինները զննելուց հետո պարզվել է, որ օկուպանտ ռեժիմը գողացել է նրանց օրգանները։ Ռեժիմը հանձնել է դիեր, որոնց ինքնությունն անհայտ է, և հրաժարվել է ճշտել այդ նահատակների անունները և այն վայրերը, որտեղից դիերը հայտնաբերվել են:
Բժշկական աղբյուրի համաձայն՝ ՄԱԿ-ի համակարգմամբ երեքշաբթի օրը Սիոնիստական բանակի կողմից սպանված ու առևանգված պաղեստինցի 80 նահատակների մարմինները տեղափոխվել են Գազա։
Պիտակ