Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական դիրքերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212296-Լիբանանի_Հեզբոլլահը_թիրախավորել_է_Սիոնիստական_ռեժիմի_ռազմական_դիրքերը
Գրավյալ տարածքների հյուսիսում Սիոնիստական ​​բանակի դիրքերը հայտնվել են Լիբանանի Հեզբոլլահի թիրախում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2024 12:55 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական դիրքերը

Գրավյալ տարածքների հյուսիսում Սիոնիստական ​​բանակի դիրքերը հայտնվել են Լիբանանի Հեզբոլլահի թիրախում։

Պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողության մեկնարկից վեր, Լիբանանի Հեզբոլլահը Պաղեստինի հյուսիսում սիոնիստ զինվորականների մեծ մասին զբաղեցնելու և Գազայում դիմադրության վրա ճնշումը նվազեցնելու նպատակով ամեն օր պաղեստինյան տարածքում իրականացնում է ծանր գործողություններ։
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Լիբանանի Հեզբոլլահը, ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ժողովրդի, թիրախավորել է Սիոնիստական ​​ռեժիմի զինվորների ցույցը «Հունին ամրոցում», «Թալե ալ-Թայհաթում», «Մասքաֆում», Կֆար Շուբայի օկուպացված բլուրներում «Ռոյսաթ Ալ Էլմում», ինչպես նաև  «Բրանիթի» զորանոցը գրավյալ հողերի հյուսիսում։

Միաժամանակ իսրայելական բանակի կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավում գտնվող Յարինի և Միս ալ Ջաբալ բնակավայրի շրջակայքը:
Սիոնիստական ​​ռեժիմի հրետանին թիրախավորել է նաև Լիբանանի հարավում գտնվող «Համուլ», Ալ-Նակուրահ, «Ալ-Խայամ» և «Մարոհին» բնակավայրերի շրջակայքը։
Սիոնիստական ​​բանակը նաեւ ֆոսֆորային ռումբերով թիրախավորել է Քֆար Շուբայի շրջակայքը։
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը  նաև պնդել է, որ այս ռեժիմի բանակը կանխարգելիչ հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավի դեմ, և Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Հեզբոլլահի հետ կապված թիրախները։