Հինգ սիոնիստ զինվորներ են սպանվել «Ալ-Քասամ» բրիգադների գործողության արդյունքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212538-Հինգ_սիոնիստ_զինվորներ_են_սպանվել_Ալ_Քասամ_բրիգադների_գործողության_արդյունքում
Խան Յունիսում պաղեստինյան դիմադրության հետ բախման արդյունքում հինգ սիոնիստ զինվոր է սպանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2024 16:59 Asia/Tehran
  •  Հինգ սիոնիստ զինվորներ են սպանվել «Ալ-Քասամ» բրիգադների գործողության արդյունքում

Խան Յունիսում պաղեստինյան դիմադրության հետ բախման արդյունքում հինգ սիոնիստ զինվոր է սպանվել։

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների մուջահեդները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունեսի արևելքում TBG  հրթիռներով թիրախավորել են սիոնիստական ռեժիմի մի խումբ ուժերի։ Այս գործողության արդյունքում սպանվել են հինգ սիոնիստներ։

Տեղական աղբյուրների հաղորդման համաձայն՝ սիոնիստ զորայինները Թուլկարմ ճամբարի 30-ժամյա պաշարման ընթացքում  սպանել են Թուլկարմի Նուր Շամս ճամբարի երիտասարդ պաղեստինցի բնակիչ՝  Մուհամմեդ Ֆեյսալ Դաուսին։

Մոհամմադ Ֆեյսալ Դաուսըշ

Արդեն ավելի քան 100 օր է,որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի համակողմանի հարձակումները շարոնակվում են։ Մի կողմից Պաղեստինի քաղաքացիների նահատակների թիվը հասել է ավելի քան 24000-ի, իսկ մյուս կողմից՝ Սիոնիստական ​​ռեժիմն իր կեղծ հիմնադրման 75-ամյա կյանքում առաջին անգամ ծանր հարվածներ է՝ ստացել դիմադրության առանցքից և միևնույն ժամանակ չի հասել իր ենթադրյալ նպատակներից ոչ մեկին։