Գազայում զոհերի թիվը հասել է 26 հազարի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի բատվածում զոհերի թիվը հասել է 25 հազար 900-ի, վիրավորներինը՝ 64 հազար 110-ի:
Հաղորդվում է, որ բնակելի թաղամասերի վրա Սիոնիստական ռեժիմի հերթական հարձակման հետևանքով նահատակվել է ևս մեկ պաղեստինցի լրագրող, և զոհված լրագրող նահատակների թիվը հասել է 113-ի։
ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհված Իյադ Ահմեդ Ալ-Ռավաղը եղել է «Ալ-Աղսա» ռադիոյի թղթակից և հաղորդավար, ով իր ընտանիքի անդամների հետ զոհվել է Ալ-Նուսիրաթ ճամբարում գտնվող Ալ-Հուսեյնա շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ:
Նպատակ ունենալով թույլ չտալ պատեարզամի ու Գազայում տիրող իրավիճակի լուսաբանումը, Սիոնիստական ռեժիմը պատերազմի սկզբից մինչ օրս սպանել է մեծ թվով լրագրողների:
«Սամա» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Գազայի հատվածում գրանցվել է երեխայի սովամահության դեպք:
Գազայի պատերազմից 111 օր անց, Սիոնիստական ռեժիմի հանցավոր բանակը շարունակում է շրջափակման մեջ պահել Գազայի հատվածը և տարածքի բնակիչներին զրկել է ջրի, սննդի, դեղորայքի և նույնիսկ վառելիքի հասանելիությունից։