ԱՄՆ 48 քաղաք բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Գազայում հրադադարի հաստատման
Փետրվար 02, 2024 07:17 Asia/Tehran
ԱՄՆ 48 քաղաք բանաձև է ընդունել՝ ի աջակցություն Գազայում հրադադարի հաստատման։
ԱՄՆ-ի Չիկագոյի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ Գազայում մշտական հրադադարի հաստատմանն աջակցելու վերաբերյալ։ Չիկագոն Գազայում հրադադարին աջակցող ամենամեծ ամերիկյան քաղաքն է:
ԱՄՆ 48 քաղաք արդեն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն աջակցող բանաձև։
Թեև այս բանաձևերը որևէ իրավական ուժ չունեն, սակայն վկայում են Գազայի պատերազմում Իսրայելին ամերիկյան կառավարության համապարփակ աջակցությանն ամերիկյան հասարակության լայնածավալ հակազդեցության մասին։
Պիտակ