Ռիադի ուշ արձագանքը Գազայում տեղի ունեցող ցեղասպանությանը
Իսրայելի ցեղասպան ռեժիմի կողմից Գազայի հատվածում անպաշտպան պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությունից և սպանությունից 120 օր անց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը կոչ արեց դադարեցնել պատերազմը։
Անցյալ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ցեղասպան ռեժիմը ԱՄՆ-ի աջակցությամբ և ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի պատրվակով սկսեց օդային և ցամաքային դաժան հարձակումներ իրականացնել Գազայի հատվածի վրա և կոոտորել այս անպաշտպան ժողովրդին։ Այս հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել է ավելի քան 100 հազար մարդ։
Այս ընթացքում տարածաշրջանի արաբական և մուսուլման երկրները վճռական արձագանք չեն ցուցաբերել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ և բավարարվել են անհանգստություն հայտնելով կամ ոչ գործառութային հայտարարությունների տարածելով։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալմանը Ռիադում ահաբեկչության դեմ պայքարի ռազմական դաշինքի նիստում ունեցած ելույթում հայտարարեց, որ Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակումների շարունակությունը Պաղեստինի ժողովրդի վրա պահանջում է միասնական դիրքորոշում՝ կանխելու Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի ցեղասպանության շարունակությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ Պատերազմի սկզբից մինչ օրս նահատակների թիվը հասել է 27238-ի, վիրավորներինը՝ 66452-ի, որոնցից ավելի քան 70%-ը երեխաներ և կանայք են։