ՀԱՀ-ն Արդարադատության միջազգային դատարան միջնորդություն է ներկայացրել Ռաֆահի կապակցությամբ
Հաշվի առնելով Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություններ սկսելու Իսրայելի որոշումը, Հարավաֆրիկյան Հանրապետությունն Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քայլեր ձեռնարկել՝ քաղաքում Սիոնիստական ռեժիմի ոճրագորոծությունները և պաղեստինցիների իրավունքների ոտնահարումը կանխելու համար։
Օրերս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում Ռաֆահում ռազմական գործողություններ են սկսվելու։ Նա հայտարարել է, որ մինչև Ռամադան, Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բոլոր գումարտակները պետք է ոչնչացվեն։ Ռամադանին մնացել է մեկ ամսից քիչ ժամանակահատված։
Հարկ է նշել, որ ավելի վաղ, Հարավաֆրիկյան Հանրապետությունը Արդարադատության միջազգային դատարանին հայց էր ներկայացրել Իսրայելի դեմ՝ 1948թ ընդունված Ցեղասպանության կանխման մասին կոնվենցիան խախտելու մեղադրանքով։
Հունվարի 11-ին 12-ին դատարանը Գազայում Սիոնսիտական ռեժիմի կողմից ցեղասպանության իրականացման հարցով երկու հանրային լսում անցկացրեց։