Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան Դիմադրության թունելների մեծ մասն անվնաս է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214366-Գազայի_հատվածում_գտնվող_պաղեստինյան_Դիմադրության_թունելների_մեծ_մասն_անվնաս_է
Հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, The New York Times-ը գրել է, որ Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների մեծ մասն անվնաս է։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 24, 2024 06:29 Asia/Tehran
  • Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան Դիմադրության թունելների մեծ մասն անվնաս է

Հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, The New York Times-ը գրել է, որ Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների մեծ մասն անվնաս է։

«Ալ-Մայադին» գործակալությունը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Գազայում գտնվաղ թունելների մեծ մասն անվնաս է։

The New York Times-ը գրել է, որ Իսրայելը չի կարող հասնել ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու իր նպատակին, և այս պահին Գազայի հատվածի հյուսիսում գտնվում են ՀԱՄԱՍ-ի մոտ 4 հազար ուժեր։

Wall Street Journal-ը, նույնպես, հղում անելով ամերիկացի և սիոնիստ պաշտոնյաներին, գրել է, որ գրեթե չորս ամսվա պատերազմից և սիոնիստական բանակի լայնածավալ հարձակումներից հետո ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցի 80%-ն անվնաս է: