Լիբանանի Հեզբոլլահը հարձակվել է սիոնիստական բանակի 8 հենակետերի վրա
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է Լիբանանի հարավային սահմանների մոտ իսրայելական բանակի 8 հենակետերի վրա հարձակման մասին։
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարություն է տարածել, որ դիմադրության ուժերը Լիբանանի հարավ-արևելյան հատվածի վրա հարձակման ժամանակ թիրախավորել են Շաբաայի ագարակներում «Ալ-Ասի» և «Ռոյսաթ-ալ-Ալամ» հենակետերը, ինչպես նաև «Ալ-Մոթլա» բազայում Սիոնիստական ռեժիմի մեկ «Մերկավա» տանկ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային և ֆինանսական կորուստներ է պատճառվել Իսրայելի ցեղասպան ռեժիմի բանակին։
Լիբանանյան Հեզբոլլահի հայտարարության մեջ ասվում է, որ դիմադրության ուժերը թիրախավորել են նաև սիոնիստ զավթիչների դիրքերը «Թալե ալ-Կուբրա», «Ռամիա» և «Ռոյսաթ ալ Ալամ» շրջաններում։
Դիմադրության ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել «Հոնին» և «Թեփե Թահիաթ» ամրոցներում իսրայելցի զինվորների հավաքատեղիների վրա։
Անցած մի քանի ամիսների ընթացքում, Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործություններից և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանությունից հետո, Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է այդ ռեժիմի ռազմական դիրքերը օկուպացված տարածքների հյուսիսում, ինչը մտավախություն է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստ ավանաբնակների շրջանում։
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակելի ավաններից՝ դիմադրության հարձակումների մտավախությունից ելնելով։