Al Mayadeen. Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 20-ի
Մարտ 07, 2024 06:24 Asia/Tehran
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 20-ի, հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուսաալիքի տվյալներով՝ Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում 15-ամյա դեռահասի մահից հետո սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 20-ի։
Հեռուստաալիքը նշում է նաև, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ պաղեստինյան անկլավի բնակիչների մոտ 85%-ը ստիպված է եղել լքել իր տունը և տառապում է սննդի, մաքուր ջրի և դեղորայքի բացակայության պատճառով։ Գազայի հատվածում շենքերի և շինությունների մոտ 60%-ը վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել։ Հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական բանակի հարվածների հետեւանքով զոհվել է ավելի քան 30,7 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Պիտակ