Մերկացվում է New York Times-ի անմարդկային պահվածքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215624-Մերկացվում_է_new_york_times_ի_անմարդկային_պահվածքը
Ըստ ParsToday-ի, իրանցի լրագրողը X սոցիալական ցանցում բացահայտել է Գազայի մասին լուրերը լուսաբանելու NewYorkTimes-ի լրատվական մանիպուլյացիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 13:50 Asia/Tehran
  • Մերկացվում է New York Times-ի անմարդկային պահվածքը

Ըստ ParsToday-ի, իրանցի լրագրողը X սոցիալական ցանցում բացահայտել է Գազայի մասին լուրերը լուսաբանելու NewYorkTimes-ի լրատվական մանիպուլյացիան:

   Էլհամ Աբեդինին գրել է. «The New York Times-ը այնպիսի լուսանկար է տեղադրել ու այն վերնագրել, թե ինչո՞ւ ավելի շատ օգնություն չի հասնում Գազա․ Կարծես, թե չգիտի, որ Գազայի հատվածը շրջափակման մեջ է, և որքան դժվար է օգնություն ուղարկելը: Եթե որևէ մեկը բովանդակությունը չկարդա և միայն վերնագիրը տեսնի, ապա հավանաբար նվազագույն մեղքը կդնի սիոնիստական ռեժիմի և պաշարման հեղինակի վրա։ Տեսեք՛, թե նրանք ինչպես են բառերով փոխում պատմությունը»։

  Արեւմուտքը անտեսում է Գազայի ողբերգությունները

 

  Սա առաջին դեպքը չէ, երբ արևմտյան լրատվամիջոցներն Գազայի ժողովրդի նկատմամբ հալածանքը և կեղծ իսրայելական ռեժիմի հանցագործությունները արտացոլում են այնպես, որ թաքցնեն Պաղեստինում ցեղասպանության փաստը՝ անտեսելով այն փաստը, որ Գազայի պատերազմն աննախադեպ կերպով խայտառակել է Իսրայելին՝ աշխարհի հանրության աչքի առաջ։