Ռուսաստան. ԱՄՆ-ի բանաձևն Իսրայելին թույլ կտա հարձակվել Ռաֆահի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215630-Ռուսաստան._ԱՄՆ_ի_բանաձևն_Իսրայելին_թույլ_կտա_հարձակվել_Ռաֆահի_վրա
Արձագանքելով Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալն ասել է. «Այս բանաձեւում կրակը դադարեցնելու կոչ չկար։ Իրականում այն կանաչ լույս է՝ Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 14:21 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ի բանաձևն Իսրայելին թույլ կտա հարձակվել Ռաֆահի վրա

Արձագանքելով Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալն ասել է. «Այս բանաձեւում կրակը դադարեցնելու կոչ չկար։ Իրականում այն կանաչ լույս է՝ Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման համար»։

Ռաֆահ քաղաքը գտնվում է Գազայի հատվածի հարավում։

Գազայում հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որը   փոփոխությունների է ենթարկվել, հավանաբար մինչև շաբաթվա վերջ կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Բանաձևը մշակվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի նախորդ բանաձևերի վրա, որոնք կոչ էին անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, անդրադառնալով բանաձևի նախագծին, ասել է. «Մենք չպետք է  տրվենք պատրանքներին։ ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Գազայի հատվածում հրադադար հաստատվի և Իսրայելին գորևծելու լիակատար ազատություն է տվել»։