Իսրայելը շարունակում է ավիահարձակումներ իրականացնել Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215654-Իսրայելը_շարունակում_է_ավիահարձակումներ_իրականացնել_Գազայում
ԻՌՆԱ-ն վկայակոչելով «Շահաբ» լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Սիոնիստական ռեժիմն այսօր շարունակել է հարձակումները Գազայի տարբեր շրջանների վրա։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Մարտ 23, 2024 07:37 Asia/Tehran

ԻՌՆԱ-ն վկայակոչելով «Շահաբ» լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Սիոնիստական ռեժիմն այսօր շարունակել է հարձակումները Գազայի տարբեր շրջանների վրա։

  Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի  Ալ-Բարաքայի փախստականների ճամբարի վրա, ինչի արդյունքում ճամբարի մի խումբ բնակիչներ վիրավորվել են։

Միաժամանակ իսրայելական հրետանին թիրախավորել է Դեյր ալ-Բալահի հարավ-արևելքում գտնվող դիրքերը, ինչպես նաև Գազայի հարավում գտնվող Խան Յունես քաղաքի  Ալ Քարարա շրջանը։

Սիոնիստական ռեժիմի ռազմանավերը կրակ են բացել նաև Ռաֆահի արևմտյան շրջանների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով 5 երեխա է նահատակվել, ևս  7-ը վիրավորվել են։ Միաժամանակ, լրատվական աղբյուրները հայտարարել են Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Շաֆա հիվանդանոցի մատույցների հերտակոծման մասին։ 

Գազայի կենտրոնում գտնվող Ալ Վահդա  փողոցում բախում է գրանցվել Դիմադրության մարտիկների և Սիոնիստական ռեժիմի զինվորների միջև։ Պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ ծանր մարտեր են ընթանում նաև Գազա քաղաքի Շաֆա հիվանդանոցի ծայրամասերում։

Հաղորդվում է նաև, որ Խան Յունեսի և Ռաֆահի միջև գտնվող  Միրաժ  շրջանի ռմբակոծության հետևանքով մի շարք մարդիկ վիրավորվել են։

«Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությանը հակահարված տալու, իր պարտությունը փոխհատուցելու և Դիմադրության գործողությունները դադարեցնելու նպատակով, Իսրայելի ռեժիմը փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։